Արցախի թեմի առաջնորդն ու Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են Արցախի ժողովրդի իրավունքները

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունել է արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։

Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։

Արցախի թեմից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են.

Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։

Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։

Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031