Բաժիններ՝

ՄԱԿ-ի ներկայացուցիչը Դամասկոսում նոր իշխանությունների հետ քննարկել է մարդասիրական օգնության հարցերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը Դամասկոսում Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է մարդասիրական օգնության ընդլայնման հարցերը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։

Դեկտեմբերի 16-ին Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ աշ Շարաայի հետ, որը հայտնի է Աբու Մուհամմեդ ալ Ջուլանի մականունով, և Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավար Մուհամեդ ալ Բաշիրի հետ։

Քննարկվել են Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցերը։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս շրջանում Սիրիայի բնակչության օգնության ապահովման համար համակարգված գործողությունների կարևորությունը։

Գուտերեշը ողջունել է նաև «քաղաքացիական բնակչության, ներառյալ հումանիտար աշխատողների պաշտպանության՝ ժամանակավոր կառավարության պարտավորությունները»: Նա նշել է բոլոր սահմանային անցակետերով լիակատար հումանիտար մուտքի տրամադրման, հումանիտար աշխատակիցների կողմից թույլտվությունների և վիզաների ստացման համար բյուրոկրատական ​​ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հիմնական պետական ​​ծառայությունների (ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը) տրամադրման անընդհատության ապահովման պարտավորության շուրջ ձեռք բերված համաձայնության կարևորությունը և հումանիտար համայնքի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամությունը:

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս