Ի՞նչն էր պատճառը, որ միգրանտները գնացին Հայաստանից, ի՞նչ սխալ է արվել. Խաչատուր Սուքիասյան

11 մլրդ-ը կուզենամ բացեք, դա ի՞նչ թիվ է, պետք է հասկանանք` էներգետիկա՞ն է, թե՞ այլ բան, ի՞նչ է ներմուծվում, պարզ է, որ առյուծի բաժինը Ռուսաստանինն է:

Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանից, որը ներկայացրեց ԵԱՏՄ-ում ՀՀ-ի 10 տարվա գործունեության հիմնական ուղղությունները, հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«ԵԱՏՄ-ում պետպատվերի արդյունքները պետք է Էկոնոմիկայի նախարարության թիվ մեկ խնդիրը լինի: Դուք պետք է ամեն օր պետպատվերի մասին հիշեցնեք ՀՀ գործարարներին, որպեսզի նրանք մասնակցեն այլ երկրի պետպատվերներին, որը մենք թողել ենք ինքնահոսի»,- ասաց Սուքիասյանը։

Նա փորձում էր հասկանալ, թե ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս երկրներում ի՞նչ կարգի պետպատվերների են մասնակցում և ինչպե՞ս են հաղթում, բացի դրանից՝ ՀՀ-ում ո՞ր երկրներն են մասնակցել, ի՞նչ կարգի գումարներ են կարողացել մրցույթով հաղթել:

Կարդացեք նաև

«Իրանի հետ ԵԱՏՄ պայմանագիրը որքանո՞վ է մեզ մոտ գործում, այդ փաստաթղթից հետո ի՞նչն է մեզ համար հեշտացել»,- հարցրեց նա և հետաքրքրվեց նաև միգրացիոն հոսքերից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս