11 մլրդ-ը կուզենամ բացեք, դա ի՞նչ թիվ է, պետք է հասկանանք` էներգետիկա՞ն է, թե՞ այլ բան, ի՞նչ է ներմուծվում, պարզ է, որ առյուծի բաժինը Ռուսաստանինն է:
«Ամսվա կեսին պետք է սոված մնաս, ամեն ինչ թանկացնում են, թոշակը նույնն է։ Մարդ եթե ամեն օր գործի գնա, պատկերացրեք՝ որքան գումար պետք է տա տրանսպորտին»,- նշեց մեր զրուցակից թոշակառուներից մեկը։ Մեկ այլ թոշակառու էլ հարց բարձրացրեց՝ ուղղված Տիգրան Ավինյանին. «Ա՛յ ապուշ, որ բարձրացնում՝ դարձնում ես 300 դրամ, մարդիկ ինչպե՞ս են վճարելու»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր պաշտոնավարման 2,5 ամիսների ընթացքում ամենաշատն ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներին։
«Մեկնաբանելու բան չկա, մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից։ Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա՝ մեկը, որ ինձ վատ են ընդունում, նման բան գոյություն չունի, մեկը զուտ կուսակցական է՝ կոնկրետ մեկ կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել և շատ վատ հետք է իր հետևից թողել։ Նրանց կողմից է դա կազմակերպվում, թե ինչու են անում՝ իրենց հարցրեք, կարծում եմ՝ բոլորի համար պարզ է։
«Երբ ուսումնասիրում եմ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը, համախառն ներքին արդյունքը, հետաքրքիր դինամիկա եմ տեսնում։ Օրինակ, 2016 թվականից երբ նայում եմ այս երեք երկրների ՀՆԱ-ին, և նայում ենք 2022 թվականին, ապա բավականին փոփոխություն կա։ Բայց այդտեղ ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության գործն է, ես չեմ նստելու դա անեմ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը և ընդգծեց վերլուծություններ անելու անհրաժեշտությունը։