Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան

Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել Է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մոտ ապագայում կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին»,- հույս է հայտնել նախարարը:

«Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռևս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Այդ մասով որոշակի քննարկումներ պետք է տեղի ունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս