
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և ավելացնել այլ տեսակի ռազմական օգնությունն այդ երկրին։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ ելույթում, որը հնչեցվել է ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների նիստից առաջ։
Մարկ Ռյուտեն նշել է, որ դաշնակիցները պետք է ապահովեն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանությունը, ավելին անեն հակաօդային պաշտպանության համար ու անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերեն։
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են խնդրի կարգավորմանը և ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ։