Հայտնի են քաղցկեղ առաջացնող մթերքները
Փորձագետները նշել են առավել վտանգավոր մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Այս մասին գրում է բրիտանական Which պարբերականը, որը մասնագիտանում է սպառողական ապրանքների և ծառայությունների որակի ստուգման մեջ:
Այսպիսով, աղիների և ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնում է կարմիր վերամշակված միսը: Արտադրողները փորձում են երկարաձգել ապրանքի պահպանման ժամկետը և փոխում են համային որակները նիտրատների և նիտրիտների օգնությամբ, որոնք քաղցկեղածին են: Օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը 18 տոկոսով:
Չարորակ ուռուցքների գոյացման մեկ այլ գործոն է շաքարավազի օգտագործումը: Չնայած հանգամանքին, որ գիտնականները չեն գտել անմիջական կապ քաղցրավենիքի և ուռուցքաբանության միջև, այնուամենայնիվ շաքարի բարձր պարունակություն ունեցող սննդի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման, որն իր հերթին մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:
Քաղցկեղի հավանականությունը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել կանաչ թեյ, քրքում, նուռ, յուղոտ ձուկ, հապալաս, բանջարեղեն և մրգեր: