Սրբուհի Գալյանը կփորձի թուլացնել Աննա Վարդապետյանի դիրքերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 168.am-ի տեղեկություններով՝ դեռ կադրերի փնտրտուքի մեջ է: Նրա 2 տեղակալները՝ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանը, դեռ շարունակում են մնալ որպես արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սակայն Արդարադատության նախարարության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սրբուհի Գալյանը նրանց հետ աշխատելու ցանկություն չունի. յուրային չի համարում: Հետևաբար՝ առաջիկայում կարող ենք ականատես լինել նաև այս տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների՝ իրենց պաշտոններից ազատմանը:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմենուհի Հարությունյանն ինքնակամ է ազատվել աշխատանքից՝ համարելով, որ ինքը չի կարող աշխատել Գալյանի հետ՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ինքն էլ էր հավակնել արդարադատության նախարարի պաշտոնին:

Ըստ մեր աղբյուրի՝ Գալյանն այժմ կադրեր է դիտարկում նաև Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, նրանց առաջարկներ անում՝ Արդարադատության նախարարություն տեղափոխվելու համար: Ակնհայտ է, որ կադրերի արտահոսքը կթուլացնի գլխավոր դատախազությանը, ինչն ակնհայտորեն կհարվածի Աննա Վարդապետյանին, իսկ թե այս երկու կանայք ինչ «ջերմ» հարաբերություններ ունեն միմյանց հետ, բազմիցս է գրվել:

Բացի դրանից, ինչպես նախկինում արդեն գրել էինք, Գալյանը փոխնախարարի պաշտոնի առաջարկ է արել Ռուստամ Բադասյանի մտերիմ Պետիկ Մկրտչյանին, որն էլ ՊԵԿ-ում ուրախությամբ հայտարարել էր, որ համակարգելու է իր սիրելի ոլորտը՝ քրեական դատավարությունը:

Կարդացեք նաև

Պետիկ Մկրտչյանը շարունակում է պնդել, որ ինքը, ի հեճուկս ամեն ինչի, այդ թվում՝ ընդհանուր առմամբ իր նշանակման վերաբերյալ եղած բացասական տրամադրվածության, նշանակվելու է այդ պաշտոնում, քանի որ Գալյանը խոստացել է դրա համար ամեն ինչ անել: Պետիկ Մկրտչյանը նաև հայտարարում է, որ ամբողջ ՔՊ-ում իրենից ավելի լավ կադր գտնել չեն էլ կարող, ինչի հետ թերևս կարելի է համաձայնել: ՔՊ-ում իրավամբ դժվար է գտնել տառաճանչ կադրեր այս կամ այն ոլորտի համար:

Տեսանյութեր

Լրահոս