Վախենում են Ադրբեջանին մի թթու խոսք ասեն. ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չէ՝ դնես սառնարան՝ սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան

«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան՝ սառեցնես, հետո հանես։ Պետք է կողմնորոշվես՝ կամ-կամ։ Իշխանությունն ասում է՝ մեզ դիվերսիֆիկացնում են, ում ուղղությամբ ուզում են դիվերսիֆիկացնեն՝ երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ մասնակցեք զորավարժություններին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ չեն գնում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս։ Ադրբեջանն արդեն հայտարարել է, երբ Հայաստանը քայլեր ձեռնարկի իր ռազմական պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ, ապա իրենց հակառակ քայլեր կձեռնարկեն։

«Հիմա իրավունք ունե՞մ ասելու, որ վախենում են Ադրբեջանից, չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին մի թթու խոսք ասեն։ Հռոմի ստատուտն ընդունեցին, խաբեցին ու Ալիևի դեմ գործ չեն հարուցում։ Ավելին ասեմ՝ Ադրբեջանի ճնշման ներքո վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հայցերը հետ վերցնել երկկողմանի»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին, հիշեցնելով, որ ՔՊ-ն Վարդենիսում, Ալավերդիում, Վանաձորում ու այլ վայրերում իրականացրել է ռեպրեսիաներ ու վերցրել իշխանությունը, նույնը փորձում է անել Գյումրիում։

Կարդացեք նաև

Սակայն գյումրեցիները չենթարկվեցին, և ստեղծվեց մի իրավիճակ, որը օրվա իշխանությունների ծավալապաշտական, ռեպրեսիվ քաղաքականության հետևանքն է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս