«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան՝ սառեցնես, հետո հանես։ Պետք է կողմնորոշվես՝ կամ-կամ։ Իշխանությունն ասում է՝ մեզ դիվերսիֆիկացնում են, ում ուղղությամբ ուզում են դիվերսիֆիկացնեն՝ երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ մասնակցեք զորավարժություններին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Մինսկում նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ նիստին չմասնակցելու վերաբերյալ։