Ֆենկադա
Բաղադրիչները`
- 1,2-1,5 կգ կշիռ ունեցող մեկ ճագար
- 4 մեծ, հասած լոլիկ
- 2 խոշոր գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 200 մլ կարմիր չոր գինի
- 200 մլ հավի կամ տավարի մսի արգանակ (կամ ջուր)
- 2 ճ/գ ալյուր
- 2 ճ/գ կարագ
- 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 2 դափնու տերև
- չորացրած խնկածաղիկ
- աղ, աղացած սև պղպեղ
- 600 գ սպագետտի՝ ճագարի հետ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Ճագարը ոչ մեծ կտորների բաժանեք, թաթախեք ալյուրի մեջ: Հաստ հատակով խորը կաթսայի մեջ լցրեք կարագի ու ձիթապտղի ձեթի խառնուրդը, դրեք կրակին, ճագարի կտորները բոլոր կողմից լավ տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Մանր կտրատեք մաքրած սոխն ու սխտորը: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, ապա՝ սառը ջուր, կեղևները հեռացրեք: Միջուկը խորանարդաձև կտրատեք:
Բոլոր բանջարեղենները լցրեք ճագարով կաթսայի մեջ, ավելացրեք դափնու տերևը, աղը, պղպեղն ու խնկածաղիկը: Գինին լցրեք արգանակի (կամ ջրի) մեջ, ապա կաթսայի մեջ: Հասցրեք եռման աստիճանի, կափարիչը փակեք ու թույլ կրակի վրա 1-1,5 ժամ եփեք: Պատրաստի ճագարը պետք է շատ փափուկ լինի, համարյա պոկվի ոսկորից:
Սպագետտին եփեք աղաջրի մեջ, վրան լցրեք ստացված սոուսը, իսկ ճագարները մատուցեք առանձին, տաքացրած ափսեի մեջ:
Խորհուրդ: Պարտադիր չէ հետևեք մալթյան ավանդույթներին. ճագարը կարող եք մատուցել նաև տապակած կարտոֆիլի կամ կանաչ աղցանի հետ: Պարտադիր է միայն սառը վարդագույն գինին, որն իդեալական է ճագարից պատրաստված ուտեստների համար: