Ինչպես պայքարել անքնության դեմ
Նյարդաբան Վլադիմիր Մարտինովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է՝ եթե պառկելուց հետո երկար ժամանակ չի հաջողվում քնել, ապա քնելուց առաջ պետք է դադարեցնել օգտագործել գաջեթներ, պետք է նվազեցնել լույսի պայծառությունը, տաք ցնցուղ ընդունել և փորձել մեդիտացիա անել: Մասնագետը հորդորում է նաև միշտ քնել ու արթնանալ միևնույն ժամերին։
Բժիշկը շեշտում է՝ առողջ քնի համար պետք է պահպանել, այսպես կոչված, քնի հիգիենան։
Նյարդաբանը քնելու գործընթացը համեմատել է մաքրման հետ, որն օգնում է կենտրոնացած և ստեղծագործ մնալ: Նա բացատրել է, որ երբ մարդը քնում է, ուղեղը մաքրվում է «թափոններից»։
Վլադիմիր Մարտինովը վստահեցնում է՝ քնի քրոնիկ պակասը կարող է հանգեցնել կենտրոնացման խնդիրների, հոգնածության ավելացման և իմունիտետի թուլացման։