Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները՝ հետազոտելով իրենց ազգակից՝ հոլանդացի Վիմ Հոֆի ֆենոմենը, նշում են, որ յուրաքանչյուր մարդ մի շարք հատուկ վարժությունների միջոցով կարող է կառավարել իր իմունային համակարգի աշխատանքը:
Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաները կարող են տարբեր պատճառներ ունենալ՝ ֆերիտինի իջեցում, միս չուտել, սուրճի շատ քանակի օգտագործում, արյունահոսություններ, բայց անհայտ բնույթի անեմիաները պարտադիր պետք է ստուգվեն հելիկոբակտերի կապակցությամբ, չէ՞ որ այն առաջացնում է գաստրիտ, երբեմն՝ ատրոֆիկ գաստրիտ, այսինքն՝ ստամոքսի գեղձերի տափակեցում, որը բավականին ուշադրության արժանի հիվանդություն է, ինչ-որ տեղ՝ նաև վտանգավոր։
Նյարդաբան Վլադիմիր Մարտինովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է՝ եթե պառկելուց հետո երկար ժամանակ չի հաջողվում քնել, ապա քնելուց առաջ պետք է դադարեցնել օգտագործել գաջեթներ, պետք է նվազեցնել լույսի պայծառությունը, տաք ցնցուղ ընդունել և փորձել մեդիտացիա անել: Մասնագետը հորդորում է նաև միշտ քնել ու արթնանալ միևնույն ժամերին։
Սննդաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իմունիտետի համար ամենաօգտակար հինգ մթերքների մասին:
Բժիշկ Սերգեյ Ալենդեևը նշել է երեք մթերք, որոնք տղամարդիկ պետք է ներառեն իրենց սննդակարգում։ Նրա խոսքով՝ տղամարդիկ պետք է յուղոտ ձուկ ուտեն՝ սաղմոն, սկումբրիա, անչոուս, ծովատառեխ և սարդինա։
Աշնանը սննդակարգում պետք է ներառել սպանախն ու գազարը, խորհուրդ է տվել սննդաբան-էնդոկրինոլոգ Անգելինա Վոդոլազկայան։ Նա թվարկել է իմունիտետն ամրապնդելու համար անհրաժեշտ այլ մթերքներ ևս:
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Սաիյնա Գոգոլևան խոսել է մթերքների մասին, որոնք աշնանը կարող են բարելավել իմունիտետը։
Առողջ ապրելակերպը գեղեցկության ու լավ ինքնազգացողության գրավականն է ցանկացած տարիքում։ Միամտություն է ենթադրել, որ երիտասարդ տարիքում ձեզ ավելի քիչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են պետք, քան հասուն տարիքում։