
Երևանում բախվել է 3 մեքենա

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121» և «Toyota» մակնիշի ավտոմեքնաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: «Toyota»-ն բախման հետևանքով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: