
Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում

Նոյեմբերի 11-ին, ժամը 7.15-ին, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդը, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա Վահան Հ.-ին, որը շտապօգնության մեքենայում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: