
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից 4 ձերբակալված կա, 3-ը՝ պաշտոնատար անձ

Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում. ձերբակալված 4 անձից 3-ը պաշտոնատար անձ է:
Այս մասին Tert.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։