Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավորով
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն, ով մինչ այդ 3 անընդմեջ հաղթանակ ուներ, պարտիան ավարտել է ոչ-ոքի: Այս տուրում հաղթանակ են տոնել Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը:
Այժմ Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով: Նույնքան` 3,5 միավոր ունի նաև Արամ Հակոբյանը:Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում:
Մրցաշարը, որին մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին: