Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում

Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մենք տեղեկացված ենք նոր ատոմակայանի կառուցման մտադրության մասին։ Ըստ հայկական կողմի պահանջների ու անհրաժեշտության` պատրաստ ենք մասնակցել այս բոլոր ծրագրերին ու օգնել հայ ժողովրդին բարելավել կենսամակարդակը»,- ասաց նա։

Ժամանակավոր հավատարմատարը հիշեցրեց, որ այժմ չինական կողմը Գեղարքունիքի մարզում ֆոտովոլտային կայան է կառուցում, որը շուտով շահագործման կհանձնվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930