Բաժիններ՝

Հութիները հայտարարել են Թել Ավիվի մոտ գտնվող ռազմակայանի վրա հիպերձայնային հրթիռ արձակելու մասին

Եմենի հութիները հայտարարել են, որ հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական ռազմակայանի վրա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով արաբական մի շարք լրատվամիջոցներ։Ըստ Al-Arabiya-ի՝ հութիները հարված են հասցրել «Նահալ Սորեք» ռազմակայանին։

Խռովարարների պնդմամբ՝ հրթիռային հարվածը ճշգրիտ է եղել և հանգեցրել է հրդեհի։Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Հորդանան գետի Արևմտյան ափի հարավում և Շֆելայի շրջանում:

Զինվորականները նկատել են Եմենի կողմից թռչող հրթիռը և այն կալանել նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը։Մինչ այդ զինվորականները չորս անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք դեպի Իսրայել էին թռչում արևելքից։

Դրանցից երկուսը ոչնչացվել են Իսրայելի օդային տարածք մտնելուց առաջ։ Գրոհի համար պատասխանատվություն է ստանձնել Իրաքի «Իսլամական դիմադրությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930