Բաժիններ՝

Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով  առնվազն 43 մարդ է զոհվել մեկ օրում. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի լայնածավալ հարվածներից նոյեմբերի 10-ին Լիբանանում, ընդհանուր առմամբ, զոհվել է 43 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Elnashra լրատվական հարթակի հաղորդած տվյալները։

Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող «Հեզբոլլահ» կազմավորման ենթադրյալ թիրախներին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: 

Զոհերի մասին տեղեկություններ են ստացվել Հերմել Բաալբեկի նահանգի Բեդնայլ, Զեգրին, Սարին և Շաաս բնակավայրերից։ Եվս հինգ մարդ զոհվել է Սիրիայի հետ սահմանամերձ Էլ Քասր բնակավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս զոհերը «Հեզբոլլահ»-ի անդամներ են, թե խաղաղ բնակիչներ։

Լիբանանի հարավում երեք բուժաշխատող է զոհվել Ադլունում իսլամական փրկարար ծառայության շտապօգնության մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից:

Օրվա առաջին կեսին Լիբանանի հյուսիսի Քեսերվան Ջբեյլի նահանգում իսրայելական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Ալմաթ գյուղին, որտեղ զոհվել է 23 մարդ. զոհերի մեծ մասը Բեքաայի հովտից փախած ընտանիքների անդամներ են, այդ թվում՝ երեխաներ և կանայք։

Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 9-ին Լիբանանի քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ իսրայելական օդային հարձակումների զոհերի թիվը կազմել է 53, ևս 99 մարդ վիրավորվել է։

2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր երկրում ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 3 189 և վիրավորվել 14 078 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930