Բաժիններ՝

ՀՖՖ-ն երկրպագուների բողոքին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխան հայտարարությամբ է հանդես եկել` երկրպագուներին կոչ անելով մարզադաշտում աջակցել հավաքականին:

ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են:

Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմին:Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը:

Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»:

Ավելի վաղ Ֆան-շարժումները հայտնում էին, որ չեն կարողանում տոմսեր ձեռք բերել ընտրանու առաջիկա խաղի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930