Բաժիններ՝

Թուրքիան զբոսաշրջության ոլորտում ամենաշատ եկամուտ ապահովող աշխարհի 6-րդ երկիրն է

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Նադիր Ալփարսլանը հայտնել է, որ Թուրքիան աշխարհում 6-րդ երկրն է, որը զբոսաշրջության ոլորտից ամենաշատ եկամուտն է ապահովում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ փոխնախարարի՝ այս տարի Թուրքիան ակնկալում է նոր հորիզոնականներ զբաղեցնել ու զբոսաշրջության ոլորտից ստացած եկամուտը հասցնել 60 մլրդ դոլարի։

Փոխնախարարը նաև նշել է, որ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում դարձել է աշխարհի ամենահավակնոտ երկրներից մեկը ու նպատակադրված է զբոսաշրջության ոլորտի եկամուտները հասցնել 100 մլրդ դոլարի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ներդրողների հետ, որոնց առաջարկվում են հանրային հողեր։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել էր զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ 2024-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Նշվում է, որ զբոսաշրջության եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով՝ կազմելով 23 մլրդ 219 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930