
Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի Մ18 և Մ14 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Երկրորդ խաղափուլից հետո մինչև 18 տարեկանների խմբում Ալեքս Սահակյանն ունի 2 միավոր, Արսեն Դավթյանը՝ 1.5 միավոր։
Մինչև 14 տարեկանների խմբում Գոռ Ասքանազյանը և Սոնա Կրկյաշարյանը նույնպես ունեն 1.5 միավոր: