2025 թվականի բյուջեով ՍԴ-ին կհատկացվի 870 միլիոն դրամ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է արգելել դատավորի պաշտոնում նշանակել այն անձանց, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ դիմումը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյանը։
Բլինքենը վերահաստատել է կայուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը Ռուսաստանի դեմ պայքարի ընթացքում, ինչպես նաև արդար և տևական խաղաղությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարծիքով՝ անհնար է, որ քննիչի աշխատանքից բողոք չլինի։
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այսօր ասուլիսում հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքում կարողացել են ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է՝ կեղծված ապացույցների հիման վրա։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու դատավորներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Արման Հովհաննիսյանը և Դավիթ Բալայանը։ Այս մասին հայտնում են HelpCourt-ից։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների:
«Ոչ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուց իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»,- լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները համաձայնեցնել և խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
#ՀԻՄԱ. «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջով դատախազության մոտ է. #ՈւՂԻՂ
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով և հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեն 1.4 միլիարդ դրամով ավելացել է
Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական։
Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում՝ Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։
Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի բյուջեն կկազմի 3 միլիարդ 463 միլիոն դրամ
Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է:
Փաշինյանի` «հետ բերենք թալանը» փչացած ձայնասկավառակին դեռ մոտ 10% հավատացող կա, և վերջինս կօգտագործի այդ սցենարն իր էլեկտորատի այդ հատվածի երաշխավորված ձայների համար։ Չնայած Փաշինյանն էլ գիտի, որ ժողովրդի աչքերում ինքը և իր թիմը, որ իշխանազավթմամբ պաշտոնավարում են 2018 թվականից, արդեն ոչ միայն նախկին են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում ձախողված, այլև մինչև ականջները խրված են կոռուպցիայի մեջ: Բայց, միևնույն է, այդ փչացած ձայնասկավառակից դեռ օգտվելու է, շոուներ են բեմադրվելու, առավել ևս, որ տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, և պետական բյուջեն չեն կարողանում լցնել…
Ընդ որում, քվեարկած բոլոր անձանց 41%-ը 65-ից բարձր տարիքի են։
Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում
Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
«Իմ մեղքը չի ապացուցվել, քանի որ ապացույցներ չեն ներկայացվել, չկան և չեն կարող լինել այդ ապացույցները»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Որքանո՞վ է արդյունավետ ռուսական «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության համար ՀՀ կառավարության կողմից տարեկան վճարվող գումարը։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել Արարատ-Արմենիա — Նոա խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ:
Բյուջեից միլիոնավոր դրամներ կտան Փաշինյանի աշխատակազմին՝ հանրային խորհրդի ռեստարտի համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ պետությունը, սահմանադրորեն ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքի սկզբունքը, իր առջև դրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորություններ ապահովելու պարտականությունը։
Ռայդերն այս մասին ասել է՝ անդրառանալով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է պատասխանել Իսրայելի վերջին ավիահարվածներին, որոնք ուղղված են երկրի ռազմական օբյեկտներին:
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանց կներկայացվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանին աշխատակազմին պետական բյուջեից կհատկացվի 24 մլրդ, 365 մլն դրամ