««Սոված» ադրբեջանցիները դեռ Ջերմուկի տարածքում են». ԳՇ պետ
Այսօր ԱԺ-ում համատեղ հանձնաժողովների նիստում քննարկվում է Բյուջե-2025-ի նախագիծը, որին մասնակցում է նաև ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ Ուժայինների ղեկավարների մասնակցությամբ այս քննարկումն անցկացվում է փակ ձևաչափով։
Մինչև քննարկման մտնելը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք «սոված ադրբեջանցիները հետ են գնացել Ջերմուկի տարածքից», Էդվարդ Ասրյանն ասաց.
«Առաջարկում եմ այդ հարցն ինձ այլևս չտալ, որովհետև դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, և ես «պուբլիկայի» դիմաց այդ հարցին չեմ պատասխանի»։
Լրագրողը նրան հիշեցրեց, որ ինքն է դա բացահայտել, երբ հայտարարեց, որ կմնան շրջափակման մեջ՝ կսովածանան ու հետ կգնան, ինչին Էդվարդ Ասրյանը պատասխանեց.
«Այո, ասել եմ, դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է, ու դեռ այնտեղ են։
Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ հետ չեն գնացել, ԳՊ պետը պատասխանեց, թե լրագրողն իր հարցով ուզում է կոնկրետ ասել, որ ԳՇ պետը պետք է զենքը վերցնի ու գնա այնտեղից հանի։
«Ինձ ճիշտ հարց չեք տալիս»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում