Փաշինյանը մեր հողի հաշվին Ադրբեջանից առնում է «խաղաղություն» բառի օգտագործման իրավունքը. Հայկ Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի շուրջ չի բանակցում՝ նա Ադրբեջանի հետ բանակցում է իր հաջորդ կամ արտահերթ ընտրությունների քարոզարշավի սլոգանի հարցը։ Նա Ադրբեջանից մեր բոլորի արժանապատվության, հողի հաշվին ուզում է առնել «խաղաղություն» բառի օգտագործման իրավունքը։ Այդ թղթի համար «խաղաղություն» եզրույթը չի կարելի օգտագործել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա բնորոշմամբ՝ մեծ ողբերգություն է այն, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց ամբողջ աշխարհի միջնորդական առաքելություն իրականացնելու առաջարկները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ, որպես Ամերիկա, որպես ԵՄ, Ռուսաստան, եվրոպական այս կամ այն երկրներ, իսկ հիմա պաղատում է Թուրքիային, որպեսզի դառնա միջնորդ։
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանությունը հերքում է՝ ասելով, որ նման բան չկա, Հայկ Մամիջանյանն ասաց՝ Աղդամը Ալեն Սիմոնյանի հայրենիքն էր, բայց այսօր հակառակն է ասում։
«Իր նռերով լուսանկարից ի՞նչ կա, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Անընդհատ 2010 թվականի վարչատարածքայինի մասին են խոսում, որին հետագայում Փաշինյանը քվեարկել է։ Այդ օրենքը ոչ մի կապ չունի միջպետական սահմանների հետ։ Եթե այդքան վատ բան էր, ինչո՞ւ 2018-2020 թվականներին չեք փոխել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում