Ի՞նչ արեցին Հայաստանի իշխանությունները հայերին վերադարձնելու համար, երբ նման հնարավորություն կար և դեռ կա․ Զախարովա

«Ղարաբաղ հայերի վերադարձի համար հնարավորություն տրվել էր, նման հնարավորություն կա նաև այսօր»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի կողմից Արցախում բնակելի տները ոչնչացնելու քաղաքականությունը, որով արցախահայության վերադարձի հնարավորությունն է վերացվում։

Զախարովան մասնավորապես ասաց. «Որքանով ես եմ հասկանում, խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքին, այնտեղ գործում են Ադրբեջանի օրենքները՝ սա առաջին հերթին։ Երկրորդ՝ խոսքը գնում է մշակութային օբյեկտների մասին, ուստի կան համապատասխան միջազգային կազմակերպություններ։ Եթե կան հարցեր, պետք է լուծվեն այդ հարցերի համար նախատեսված ինստիտուտներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հիանալի համագործակցում և աշխատում այս ուղղությամբ։ Այդ հարցը հաստատ մեզ չէ, որ պետք է ուղղվի»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ն անհանգստացած է մարդկային ճակատագրերով, այն մարդկանց, ովքեր լքել են իրենց տները, որոնք իրենց կյանքն են այնտեղ սկսել կամ շարունակել, ոմանք այնտեղ հուղարկավորված հարազատներ, մտերիմներ ունեն, ընտանիքների մի ողջ կյանքն է այդ վայրի հետ կապված։

«Սա մեծ ողբերգություն է, որը բազմաթիվ ասպեկտներ ու նրբություններ ունի, մենք բազմիցս մեկնաբանել ու ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին բնակչությանը, որը լքել էր հարազատ վայրերը, վերադառնալու հնարավորություն ընձեռելուն։ Մենք այդ հարցը երկկողմ շփումների ընթացքում բարձրացնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ և ոչ միայն։ Մենք հիանալի ենք հասկանում, թե ինչ է նշանակում տեղի ունեցածն այն մարդկանց համար, ովքեր պատմականորեն այդ վայրի հետ կապված են։ Բայց ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ վերադարձի հնարավորություն տրվել էր»,-ասաց Զախարովան։

Կարդացեք նաև

Վերջինս ընդգծեց, որ այն, ինչ արվեց, արվեց, բայց վերադարձի հնարավորություն տրվել էր և կա նման հնարավորություն։ «Գուցե պետք է օգտվե՞լ այդ հնարավորությունից։ Եվս մեկ անգամ կրկնեմ, չէ՞ որ նման հնարավորությու կա»,- ասաց նա։

Մեկնաբանելով լրագրողի դիֆարկմանը, որ մարդիկ պարզապես չեն վստահում ադրբեջանական կողմին ու վստահ չեն, որ իրենց անվտանգութունը կապահովվի, Զախարովան ասաց․

«Իսկ պաշտոնական Երևանի կողմից ինչ-որ բան արվե՞լ է մարդկանց վերադարձին աջակցելու համար։ Ես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն եմ, Դուք հարցն ինձ եք ուղղում, հարցը տվեք Երևանին, ես ներկայացնում եմ այն ջանքերը, որը մեր երկիրն է իրականացնում, գիտակցելով, թե ինչ է նշանակում մարդկանց համար հարազատ վայրերը կորցնելը հակամարտության, հանգամանքների բերումով։ Մենք աջակցում ենք այն մարդկանց, որոնք մեզ դիմում են, ապահովում ենք աշխատանքով, կրթությամբ, նպաստ ենք ձևակերպում, ամեն բան օրենքով կազմակերպում ենք, Դուք տեսնում եք։

Մենք հսկայական պատասխանատվություն ենք զգում, մենք հասկանում ենք նաև, թե ինչի են մեզ դատապարտում, քանի որ դա Արևմուտքի դժգոհությունն է հրահրում։ Սակայն միևնույն է՝ պատրաստ ենք դա անել»։

Նա հորդորեց հարցն ուղղել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ վերադարձի հնարավորություն տրվել է ու կա։

Տեսանյութեր

Լրահոս