
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազային

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռակոծել են Հայֆա քաղաքից հյուսիս ընկած Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ռամաթ Դավիդ» բազան։
Այս մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները «Ֆադի-1» հրթիռներով հրթիռակոծել են «Ռամաթ Դավիդ» բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանյան դիմադրության հարձակմանն են ենթարկվել նաև Յարուն և Քֆարդջելադի բնակավայրերի մոտ տեղակայված իսրայելական զինվորականների հավաքատեղիները։