Բաժիններ՝

Լյուբով Ուսպենսկայայի դստերը տեղափոխել են այլ երկիր, պահում են թմրանյութի ազդեցության տակ

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, արդեն երրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս։ Երգչուհին Բաքվի հյուրախաղերից վերադառնալուց հետո տեսել է, որ աղջկա հեռախոսն ու անձնական իրերը տանն են, իսկ տան աշխատողներից ոչ մեկը չգիտի` ուր է նա։ Տատյանայի որոնումներին անմիջապես միացել է երգչուհու փաստաբանն ու ընկերուհին՝ Ելենա Սենինան։

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ հետքերը տանում են արտերկիր. Տատյանա Պլակսինան գտնվում է Իսրայելում, և նրա հետ ամեն ինչ կարգին է։

«Բազա»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Տատյանային տեղափոխել են այլ երկիր, պահում են թմրանյութի ազդեցության տակ և ստիպել են հարցազրույց տալ, որը դեռ չի հրապարակվել, բայց դրանում աղջիկը վարկաբեկում է մորը և նրա ռուսամետ դիրքորոշումը:

Սենինան ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը. մինչ Ուսպենսկայան հյուրախաղերի էր, Ուկրաինայից սադրիչները կապ են հաստատել Տատյանայի հետ, որը թմրանյութերից կախվածություն ունի: Նրան «նստեցրել» են թմրանյութերի վրա, ուրիշ երկրի տոմս են գնել ու տարել։

Փաստաբանի խոսքով՝ Տատյանայի գտնվելու վայրը հայտնի է։ Նրա անհետացման փաստով դիմում է ներկայացվել ԱԴԾ։ Ուսպենսկայան նաև օգնություն է խնդրել հասարակական գործիչ Վիտալի Բորոդինից, որը կատարվածի երկու վարկած է հայտնել։

«Առաջինը՝ աղջկան կարող էին առևանգել։ Եվ երկրորդը` ընտանիքի մի բարեկամուհի կա, որը մութ գործերով է զբաղվում, որոնց մասին ես հետո կխոսեմ: Մենք հիմա գործողությունների ալգորիթմ ենք մշակում»,-ասել է Բորոդինը։

Նշենք, որ Տատյանան Ուսպենսկայայի դուստրն է չորրորդ ամուսնությունից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ։ Աղջիկը նույնպես երգչուհի է և հաճախ ելույթ է ունենում մոր հետ։

Նա թմրանյութերի հետ խնդիրներ է ունեցել, սակայն բուժման մի քանի փուլ է անցել և վերջին տարիներին արգելված միջոցներ չի օգտագործել: Թմրամոլության հողի վրա խնդիրներ է ունեցել իր աստղային մայրիկի հետ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է հաշտվել։ Տատյանան երկար տարիներ ապրում էր հոր մոտ՝ ԱՄՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս