
Թուրքիան առաջատար է Նիդերլանդներ բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներ ուղարկող երկրների շարքում

Նիդերլանդների վիճակագրական ծառայությունը (HSM) տվյալներ է հրապարակել երկրում 2023-ի միգրացիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ անցյալ տարի որպես ներգաղթյալ Նիդերլանդներ են տեղափոխվել շուրջ 21․500 մարդ։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 20%-ով։
Ըստ հրապարակված տվյալների՝ Նիդերլանդներ ամենաշատ միգրացիա կատարվել է Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից ու Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Թուրքիան առաջին քառյակում է, որտեղից Նիդերլանդներ են տեղափոխվում բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներ։