Բաժիններ՝

Անդրես Ինիեստան կավարտի ֆուտբոլային կարիերան

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Անդրես Ինիեստան այս մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին: Իսպանացին «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացվում են ֆուտբոլիստի առաջիկա պլանները: Ինիեստան պաշտոնական հայտարարություն կանի հոկտեմբերի 8-ին:

Անդրես Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն` եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ: 2008 և 2012 թվականներին Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կիսապաշտպանը կարիերայի հիմնական մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում` ակումբում նվաճելով համաշխարհային ֆուտբոլի բոլոր կարևորագույն տիտղոսները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս