Բաժիններ՝

8 ամսում Թուրքիա է մեկնել 40 մլն օտարերկրացի

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տեղեկություններ է հրապարակել սահմանային վիճակագրության ամսական տեղակագրի հիման վրա և նշել, թե որքան օտարերկարցի է այցելել Թուրքիա 2024-ի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2024-ի հիշյալ 8 ամիսների ընթացքում Թուրքիա է մեկնել 40 մլն 295.000 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 7.11%-ով։ Նախորդ տարի այն կազմել էր 35 մլն 803.000։

Այս տարի ամենաշատը Թուրքիա մեկնել են Ռուսաստանից (4 մլն 550.588)։ Այցելուների թվով ՌԴ-ին հաջորդում են Գերմանիան (4 մլն 385.331) և Անգլիան (3 մլն 102.412)։

Միայն օգոստոսին Թուրքիա է մեկնել մոտ 7 մլն օտարարեկրացի, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համամետ գրանցել է 2.44% աճ։ Օգոստոսին Թուրքիա ամենաշատը այցելել են ՌԴ-ից (939.370), Գերմանիայից (882.703), Անգլիայից (668.79), Իրանից և Լեհաստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս