Ադրբեջանն ու Իրանն Արցախում մայիսի 18-ից համատեղ զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին զորավարժություններին մասնակցող իրանական անձնակազմի ղեկավարը և մյուս մասնակիցներն Ադրբեջան են ժամանել՝ «Արաքս-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում զորախմբերի ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկայացվել է զորավարժության նպատակների, սցենարի և անցկացման […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
«Իրանի նախագահն ուղղակի կրկնեց Արցախի Հանրապետության վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Իրանի նախկին դիրքորոշումներն Արցախի հարցի վերաբերյալ կապված են եղել այն իրավիճակի հետ, որը կար նախկինում։ Հետևաբար, այսօր Իրանի նախագահն ասում է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Կարեն Իգիթյանը՝ արձագանքելով այն քննադատություններին, որոնք երեկվանից հնչում են Իրանի նախագահի հասցեին։
Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է Ադրբեջան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրանական լրատվամիջոցները՝ Իրանի նախագահը Բաքու է մեկնել Ալիևի հրավերով։
Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին առաջարկում են պարզեցված ընթացակարգերով կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանն անխոչընդոտ և անժամկետ կապ է պահանջում։
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում: Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ […]