ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումները կարծես առանցքային փուլ են խոստանում Հայաստանի շուրջ ծավալվող ռեգիոնալ զարգացումների կոնտեքստում։
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
«Եթե նույնիսկ ուշադրություն դարձնենք թուրքական հաղորդագրությանը, ապա դրա կեսը Երևան-Բաքու հարաբերությունների և ռեգիոնի մասին է»,- ասաց Արեշևը՝ ակնարկելով, որ դա նշանակում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այդ օրակարգն ունի առանցքային դեր։
168․am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց Փաշինյանի՝ այլ երկրի դիվանագիտական տարածքում հանդիպման գնալու պատճառների և Թուրքիայի նախագահի ակնարկած «արդարության» մասին։
Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։