ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել. դա ապացուցել են մեր փորձագետները. Սահակյան

«Միջազգային հանցագործությունների հետ կապված՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած աշխատանքն ակնառու է եղել»,- Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանցագործությունների դեմ պայքարը ժամանակակից մարտահրավերներից է, և իրավապաշտպանական համայնքի խնդիրն է՝ ներկայացնել հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում:

«Այս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձևավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ, բացակայել են բռնությունները: Մենք, ցավոք, ականատես ենք եղել այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ միջազգային ատյաններում, ինչպիսին ՄԻԵԴ-ն է, պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, ներկայացրել է կեղծ եզրակացություններ»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ սա այն մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, և բյուրոյի աշխատակիցների պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փորձաքննությունների միջոցով իրենք հաջողությամբ կարողացել են դուրս բերել եղելությունը:

Կարդացեք նաև

«Այդ փորձաքննությունները եղել են մրցունակ, միջազգային հարթակներում դեր են խաղացել և շարունակում են դեր խաղալ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու և միջազգային արդարադատությանը նպաստ բերելու համար»,- հայտարարեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն