Ֆրանսիայի վարչապետը Մակրոնին առաջարկել է արտգործնախարար նշանակել Ժան-Նոել Բարոյին
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեն երկրի արտգործնախարարի պաշտոնում առաջարկել է Ժան-Նոել Բարոյի թեկնածությունը։
Ըստ հրապարակման՝ Բառնիեն Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել կառավարության անդամների թեկնածուներին։ Նա նշել է, որ երկիրը պետք է կառավարություն ունենա մինչև կիրակի՝ սեպտեմբերի 22-ը։
Վարչապետը նախագահին է ներկայացրել 38 նախարարների ցուցակը։Նա առաջարկել է Սեբաստիան Լեկոռնյուին թողնել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նախագահը պետք է պաշտոնապես հաստատի այս թեկնածուներին։
Արտգործնախարարի թեկնածու Ժան-Նոել Բարոն 41 տարեկան է։ Ներկայում նա զբաղեցնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և եվրոպական հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը։
Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նոր կառավարության կազմում կընդգրկվեն ինչպես Մակրոնի կողմնակիցները, այնպես էլ աջ կենտրոնամետների մի շարք ներկայացուցիչներ։
Ավելի վաղ Մակրոնը մերժել էր Բառնիեի ներկայացրած նախարարների նախնական ցուցակը։ Ելիսեյան պալատում համարել էին, որ ցուցակը «միագույն է», դրանում մեծ տեղ են զբաղեցնում Բառնիեի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։