Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն «պատմություն է կերտել»՝ սոցցանցերում՝ 1 միլիարդ հետեւորդ հավաքելով

Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ սոցիալական ցանցերի բոլոր հարթակներում մեկ միլիարդ հետեւորդների հասնելու համար:

«Ալ Նասրի» ավագը Instagram-ում ունի 638 միլիոն հետեւորդ, Facebook-ում՝ 170 միլիոն, X-ում՝ 113 միլիոն:

Վերջերս 39-ամյա խաղացողը բացեց իր «UR · Ronaldo» YouTube-յան ալիքը, որը 24 ժամում հավաքեց 1 միլիոն բաժանորդ՝ հասնելով 60 միլիոնի:

«Մենք պատմություն կերտեցինք՝ 1 միլիարդ բաժանորդ: Սա ավելին է, քան պարզապես թիվ, սա վկայում է մեր ընդհանուր կրքի, մղման եւ սիրո մասին՝ խաղի մեջ եւ դրանից դուրս»,-գրել է Ռոնալդուն Instagram-ում: «Մադեյրայի փողոցներից մինչեւ աշխարհի ամենամեծ բեմերը, ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի եւ ձեզ համար, իսկ այժմ մենք միլիարդ ենք կազմում․ դուք ինձ հետ եք եղել ամեն քայլափոխի, բոլոր վերելքներիս ու վայրէջքներիս ընթացքում։ Սա մեր ճանապարհորդությունն է, եւ մենք միասին ցույց տվեցինք, որ սահմաններ չկան այն ամենի համար, ինչի մենք կարող ենք հասնել: Շնորհակալ եմ ինձ հավատալու, աջակցության եւ իմ կյանքի մի մասնիկը լինելու համար»։

Ռոնալդուն, ով այս ամսվա սկզբին դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով պաշտոնական խաղերում 900 գոլ է խփել, մտադիր չէ թուլացնել տեմպերը: «Լավագույնը դեռ առջեւում է, եւ մենք կշարունակենք պայքարել, հաղթել եւ միասին պատմություն կերտել»,-ասում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս