2022 թվականի Ադրբեջանի գործողությունները եկան լրացնելու 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի տարբեր ուղղություններով իրականացված ներխուժումները: Եվ հիմնական խնդիրը, որը դրել էր Ադրբեջանն իր առաջ, դա Հայաստանի նկատմամբ մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալն էր, շոշափելի դիրքային և վերահսկողական հնարավորություններ ունենալը, ինչը ստացավ ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ջրային պաշարների հանգույցների նկատմամբ:
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունը, որն ընդունվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԵԿ) 2024 թվականի հուլիսին կայացած լիագումար նիստում։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ
Կատարվում է նախաքննություն:
Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 500 ուսուցիչ ևս աշխատում է համակարգում:
Այս մասին իր X-ում գրել է Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանից։ Փոխանցում է Factor.am-ը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կիլովոլտ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։
«Հաշվի առնելով այն, որ մեր հարևանները գիշատիչ բորենիներ են, նրանց համար խաղաղություն ասվածը պարզապես թղթի կտոր կարող է լինել»,- իշխանությունների կողմից որպես մեգանախագիծ մատուցվող «խաղաղության խաչմերուկ» ասվածին այսպես է արձագանքում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ նմանատիպ խոսակցություններն այս աշխարհաքաղաքական համատեքստում ուղղակի աբսուրդի ժանրից են։
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամն (ԹՆՄ)ու ՄԱԿ-ի էլեկտրոնային կապի միջազգային միությունը աշխատանքային հանդիպում են ունեցել, որը նվիրված է եղել Եվրասիական տարածքում թվայնացման զարգացմանը, ինչպես նաև ընդհանուր միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
hraparak.am-ը գրում է. Հանրային ռադիոյի տնօրենի՝ այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Շատ կուզենայի գերեզմաններ ու եկեղեցի գնալ, բայց էդ հնարավորությունը հիմա չունեմ. Արմեն Աշոտյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է կտրուկ բարձրացնել չինական էլեկտրամեքենաների, արևային մարտկոցների, կիսահաղորդիչների, պողպատի և ռազմավարական հատվածին առնչվող չինական մյուս ապրանքների ներմուծման սակագները։
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ տարաձայնությունների նոր ալիքին ու տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի շուրջ ռեգիոնալ մասշտաբի տարաձայնությունների ֆոնին ՀՀ իշխանությունների ուշագրավ շփումներ են տեղի ունենում։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի խնդրին, և, թե ինչ գործողություններ են պահանջում արցախահայերի վերադարձի համար, կամ՝ նախքան այդ ինչ պիտի արվի, որ Արցախի հարցը չփակվի, նշել է.
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ , որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը, բայց այստեղ հարակից հայեցակերպեր կան: Պարտադիր չէ, որ սպանվեն, որ դա կոչվի ցեղասպանություն. Առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են ոչնչացմանը, տեղահանելը՝ այդ թվում: Լաչինի միջանցքի շրջափակումը չմոռանանք. Դա կոնկրետ բավարարում է ցեղասպանության կատարման պայմանը: Այն փաստը, որ բոլոր հայերը ԼՂ-ից գնացել են, շատ հստակ ցուցադրում է այն լուրջ բարոյական վնասը, որ հասցվել է, էլ չասած՝ մնացած վնասները: Այսինքն՝ պարտադիր չէ, որ սպանվեին, որ դա ցեղասպանություն կոչվեր:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները դեսպանատան աշխատակիցների հասցեին «բացարձակապես անհիմն են», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման ադրբեջանական պահանջին, մասնավորապես հարցին՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը միանա այս պահանջին, ի՞նչ է սպասվելու ՀՀ ապագա այն իշխանությանը, որ պայքարելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և վերադարձի համար:
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առավելագույնը, որ Հայաստանը կարող է անել, Միջազգային քրեական դատարանի համակարգին միանալն է՝ բացելով բոլոր հնարավորությունները:
«Հայաստանի իշխանությունները պատասխանատու են բանակցությունների վարման համար: Մենք այս գործընթացում չկանք, սա որևէ կերպ մեր առաջադրանքը չէ: Բայց քանի որ մենք վստահում ենք միջազգային իրավունքին, մենք վստահ ենք, որ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցրեց իր հստակ ուղերձը Բաքվին՝ ազատեք հայ պատանդներին, դադարեցրե՛ք Ցեղասպանությունը:
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ բոլոր հայերն ամբողջ աշխարհում պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Բաքվում պահվող պատանդներն ազատ արձակվեն:
Ազատե՛ք հայ պատանդներին. Օկամպոն՝ Ադրբեջանին
Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բանտերում պահվող մարդիկ միջազգային հանրության կողմից անտեսված չեն:
Լրագրող Իրադա Զեյնալովան նշանակվել է Մավրիկիոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը 2023 թվականին սկսել է նոր հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքի արտադրություն՝ օգտագործելով չինական շարժիչներ և պահեստամասեր, և այն օգտագործել է Ուկրաինայի դեմ պատերազմում։