Արցախահայերի վերադարձի իրավունքը հստակ է, այլ հարց է՝ ինչպես իրականացնել, բայց մանրուքներին պետք է ուշադրություն դարձնել. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի խնդրին, և, թե ինչ գործողություններ են պահանջում արցախահայերի վերադարձի համար, կամ՝ նախքան այդ ինչ պիտի արվի, որ Արցախի հարցը չփակվի, նշել է.

«Պետք է օգնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, առաջնորդները բանտում են, ժողովուրդը գլխատված է: Ես առաջարկել եմ՝ նախ՝ պետք է հասկանանք, թե ինչ եք ուզում, Ղարաբաղի բնակչությունն ինչ է ուզում, և օգնենք հասնել այդ նպատակին: Ես հանդիպել եմ տուժածների և զոհերի ներկայացուցիչների հետ, շատ ծանր տրավմայի են ենթարկված, պետք կլինի մշակել մի ամբողջ ծրագիր մեղմելու համար:

Իսկ վերադառնալու իրավունքը հստակ է, հարց է՝ ինչպես իրականացնել այն: Կան նաև դրական կողմեր, Ադրբեջանի իշխանությունները ճանաչել են ՄՔԴ-ում Ղարաբաղի իրավունքը, բոլոր պետությունները: Թե ինչպես իրականացնենք, այլ հարց է, բայց մանրուքներին պետք է ուշադրություն դարձնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս