Օկամպոն առաջարկում է՝ գերիների համար պետք է պայքարի հայ ժողովուրդը, ոչ թե Կառավարությունը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցրեց իր հստակ ուղերձը Բաքվին՝ ազատեք հայ պատանդներին, դադարեցրե՛ք Ցեղասպանությունը:

Այնուհետև հարցին, որ՝ հայերին առաջարկել եք համախմբվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովից (COP29) առաջ՝ պահանջելու հայ պատանդների վերադարձը, արդյո՞ք սա զուտ հանրային ճնշման մեխանիզմ է, թե՞ կարող է դառնալ նաև իրավական մեխանիզմ, Օկամպոն պատասխանեց, որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան, հետևաբար՝ անկախ քննություն, դատավարություն չկա, ինչպես նաև չկա միջազգային տրիբունալ:

«Ինչ ենք մենք պլանավորում անել: Նախ պլանավորում ենք, որ հայ ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, դիմի ամբողջ աշխարհի հայերին, որ Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել պատանդներին, ձեր ընկերներին, հայրենակիցներին, դա յուրահատուկ կարողություն է, որ հայ սփյուռքն ունի: Դուք ունեք գլոբալ ներկայացվածություն՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս