Բաժիններ՝

Պուտինը լրագրող Իրադա Զեյնալովային դեսպան է նշանակել

Լրագրող Իրադա Զեյնալովան նշանակվել է Մավրիկիոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրադա Զեյնալովային նշանակել Մավրիկիոսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան», – նշված է հրամանագրում:

ՌԴ նախագահը մեկ այլ հրամանագրով դեսպանի պաշտոնից ազատել է Կոնստանտին Կլիմովսկուն:

Զեյնալովան 1995 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն և տեխնոլոգիական ինստիտուտը և 1997 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությունում։ նա եղել է РТР-ի (այժմ ՝ «Ռոսիա-1») «Вести» լրատվական ծրագրի խմբագիրը, 2000-2003 թվականներին աշխատել է որպես տվյալ ծրագրի և «Вести недели» ամփոփիչ թողարկման թղթակից։ 2003 թվականին տեղափոխվել է «Առաջին ալիք», որտեղ աշխատել է մինչև 2016 թվականը՝ տարբեր տարիների ընթացքում ղեկավարելով հեռուստաալիքի՝ Մեծ Բրիտանիայում և Իսրայելում գտնվող բյուրոները, իսկ 2012 թվականից վարում է «Время» հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումը։ 2016 թվականից աշխատել է НТВ հեռուստաալիքում որպես «Итоги недели с Ирадой Зейналовой» ծրագրի վարող:

Արևելյան Աֆրիկայում գտնվող Մավրիկիոսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1968 թվականի մարտի 17-ին։ Կլիմովսկին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ չնայած հավաքական Արևմուտքի ճնշմանը՝ Մավրիկիոսը նախկինի պես տրամադրված է երկկողմ համագործակցության ակտիվ զարգացմանը՝ ելնելով երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս