
Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը կհամագործակցի ՄԱԿ-ի կառույցի հետ

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամն (ԹՆՄ)ու ՄԱԿ-ի էլեկտրոնային կապի միջազգային միությունը աշխատանքային հանդիպում են ունեցել, որը նվիրված է եղել Եվրասիական տարածքում թվայնացման զարգացմանը, ինչպես նաև ընդհանուր միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը պաշտոնապես հայտարարել են GovStack նախագծի շրջանակներում փոխշահավետ համագործակցության մասին համատեղ համաձայնագրի ստորագրման մասին։ Փաստաթղթի նպատակն է խթանել գործընկերությունը՝ արագացնելու հանրային ծառայությունների թվային փոխակերպումը Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, GovStack նախագիծը նախատեսում է գիտելիքի, լավագույն փորձի և թվային հանրային ապրանքների փոխանակման պորտալի ստեղծում՝ ներառյալ էլեկտրոնային կառավարման ճարտարապետության և ՏՏ կանոնակարգերի մշակման և փոփոխման մեթոդաբանության կառուցումը: Դրա վրա հրապարակված թվային նախագծերը նախատեսվում է իրականացնել այլ երկրներում՝ որպես բաց կոդով լուծումների վրա հիմնված պատրաստի արտադրանք։
Տիգրան Սարգսյանի ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամն արդեն իսկ հանդես է եկել ԵԱՏՄ տարածքում և դրանից դուրս նոր թվային գործիքների ստեղծմամբ, որոնք ուղղված են հեշտացնել քաղաքացիների և կազմակերպությունների գործունեությունը։ Այսպես, հենց այս կառույցը կորոնավիրուսյան համաճարակի ժամանակ ստեղծեց «Ճանապարհորդիր առանց քովիդ» թվային հավելվածը, որի շնորհիվ արագ բացվեցին օդային սահմանները ՌԴ-ի ու աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում և Հայաստանի միջև։