Հանդիպելու եմ Կաթողիկոսի հետ. նպատակն է՝ պաշտպանել Արցախն ու ազատել հայ գերիներին. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ բոլոր հայերն ամբողջ աշխարհում պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Բաքվում պահվող պատանդներն ազատ արձակվեն:

«Մենք եկել ենք Հայաստան՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին: Վաղը ես հանդիպելու եմ Կաթողիկոսի հետ, քանի որ նա նույնպես ցանկանում է շատ ակտիվ լինել: Երեկ հարավ եմ ճամփորդել, տեսել եմ սահմանն Ադրբեջանի, տեսել եմ սահմանամերձ գյուղեր, ինձ համար դա շատ կարևոր է:

Այսօր հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ: Այսինքն՝ սա ոչ միայն ազգային տեղական մակարդակով տեղի ունեցող քննարկում է, այլև սա նպատակ է՝ ազատ արձակել պատանդներին, պաշտպանել ԼՂ-ն և Հայաստանը, և մենք դրանով զբաղվում ենք: Եվս երկու ամիս ժամանակ ունենք դրանով զբաղվելու՝ մինչև COP29-ը: Պետք է հստակ հիշեք, որ հայերը միայնակ չեն»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս