
Օկամպոն ԵԱՀԿ ՄԽ լուծարման և դրա հետևանքների վերաբերյալ կարծիք չունի
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման ադրբեջանական պահանջին, մասնավորապես հարցին՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը միանա այս պահանջին, ի՞նչ է սպասվելու ՀՀ ապագա այն իշխանությանը, որ պայքարելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և վերադարձի համար:
«Ես չեմ կարող կարծիք ներկայացնել այն մասին, թե ՀՀ կառավարությունն ինչ է որոշում: Ես որևէ կարծիք ներկայացնել չեմ կարող, որովհետև պատկերացում չունեմ տվյալ խնդրի մասին, և որևէ որոշման կայացման գործընթացում ներգրավված չեմ: Իմ միակ նպատակն է այստեղ՝ վստահ լինելը, որ Ցեղասպանություն չկատարվի աշխարհում, տվյալ դեպքում՝ Հայաստանում»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում