
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը այժմ ժամանակավոր պաշտոնակատար է

hraparak.am-ը գրում է. Հանրային ռադիոյի տնօրենի՝ այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի:
Կայքը ներկայացրել է դատարանի որոշման եզրափակիչ հատվածը։
Դրանում նշվում է, որ օրենքի ուժով կասեցված են Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները, որոնցով Արմեն Քոլոյանը հաղթող էր ճանաչվել։
Որոշման համաձայն` Քոլոյանը դարձել է ժամանակավոր պաշտոնակատար` մինչև նոր դատական ակտի կայացումը և դրա՝ ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հուլիսին անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը՝ Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի գործով, ընդունվել է Վարչական դատարանի վարույթ։
Հայցադիմումով վիճարկված ՀՀԽ երկու որոշումներից մեկի գործողությունը 2024-ի օգոստոսի 26–ից կասեցված է, մյուսինը՝ ոչ։ Այսինքն՝ Քոլոյանը պետք է դառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը: