Դեռ նոր պատվեր չկա, կարելի է վերադառնալ օրգանական վիճակի մինչ հակառուսական խաղալու նոր պատվերի իջեցումը. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մինչ ասուլիսից հետո Փաշինյանին տեղափոխում և տեղավորում եք Ռուսաստանի կուզեք գրկում, կուզեք թևի տակ, կուզեք возвращение блудного сына կարգավիճակի մեջ, խնդրում եմ հաշվի առեք, որ մոտ քսան օր հետո Մակրոնի այցին զուգահեռ հնարավոր է անեք ուղիղ հակառակը:

Կրկին և կրկին: Փաշինյանը երբեք և որևէ պարագայում ռուսամետ կամ արևմտամետ չի եղել, որովհետև դա գոնե, թե պահանջում է որոշակի քաղաքական և գիտելիքահեն արժեհամակարգի ու քաղաքակրթական սկզբունքների բագաժ, որոնցով նա հաստատապես օժտված չէ: Էդպիսի բագաժից զուրկ իշխանության հասածները ունեն միայն մեկ և աներկբա չակերտավոր աստվածաշունչ՝ իշխանության պահպանում ամեն գնով:

Դա ենթադրում է որոշակի ժամանակահատվածում հանուն սեփական «աստվածաշնչի» խաղալ «մետություն»,իսկ, եթե խաղը չեն գնում ապա առաջարկել հակաքաղաքականություն, որ գնեն: Փաշինյանի հակառուսականությունը ոչ թե արևմուտքի պահանջ է, այլ Փաշինյանն ինքն է հակառուսականության ծառայություն առաջարկում արևմուտքին հանուն անձնական իշխանության դիվիդենտի: Այդ արևմուտքը չի ստիպում պաշտոնական Երևանին լինել հակառուսական, այլ Փաշինյանն է ընդունում պատվերներ լինել այդպիսին ժամանակ առ ժամանակ:

Դեռ նոր պատվեր չկա, կարելի է վերադառնալ օրգանական վիճակի մինչ հակառուսական խաղալու նոր պատվերի իջեցումը»:

Տեսանյութեր

Լրահոս