Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 31-ին, ժամը 09։20-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած։
Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՀՀ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն (ծնված 1954 թ.) և Ռ. Ջ.-ն (ծնված 1955 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության», – հաղորդում է փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ փրկարարները սահմանազատել են տարածքը։