«Ի՞նչ քարտեզով են ուզում գալ Սյունիք, 1976 թվականի՞, եթե սահմանագծում են անում, թող վերցնեն 1920-1929 թվականների քարտեզները, այս մասին ես խոսել եմ դեռևս 2020 թվականին։ Ես այդ ժամանակ հանդիպել եմ կոչումով գնդապետ քարտեզագրողի հետ, երբ եկել էին մեզ մոտ, այն ժամանակ վարչական ղեկավար էի, ես էի իրենց հետ խոսում։ Ասել եմ՝ փոխեք այդ քարտեզը, բերել նոր գծած քարտեզով սահմանազատում ու սահմանագծո՞ւմ եք ուզում անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։
«Ասում եմ ձեզ՝ Ադրբեջանը խրամատ է փորել, խրամատների հետևում դիրքեր է տեղադրել, այդքան աշխատանք անելուց ու ամրանալուց հետո, մի սպասեք, որ դուրս կգա»։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը խոսելով «խաղաղության խաչմերուկից»՝ ասաց, որ այսօր թշնամու դիրքերը շատ մոտ են հայկական գյուղերին, հայկական դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա են գտնվում նրանց դիրքերը։
Այսօր ժամը 05։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասինտեղեկացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ապրիլի 11-ին Տեղ համայնքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական ուժերի զինված հարձակումից հետո՝ իրավիճակը հանգիստ է։ Այս ընթացքում ադրբեջանցիները դեռևս որևէ սադրանքի չեն դիմել։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: