Բաժիններ՝

Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի

Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյը:

«Այժմ մենք սկսում ենք թեմական նոր կենտրոնի կառուցման գործընթացը։ Այն երկարատև է, հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։ Ամեն ինչ կախվածէ մեր համագործակցությունից և աշխատանքից»,- նշել է արքեպիսկոպոսը։

Երևանում Ռուսական տանը կայացած հանդիպմանը ներկաեն եղել ռուս հայրենակիցների «Բարության ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր

Բերեզովսկին և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, որը Լեռնային Ղարաբաղի առաջին ուղղափառ եկեղեցու մասին ալբոմ է նվիրել հյուրին։

Արքեպիսկոպոս Ակսիյն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը միջմշակութային և հոգևոր երկխոսության զարգացման համար՝ նշելով, որ Ռոսսոտրուդնիչեստվոն կարևորագույն դեր է խաղում երկու ժողովուրդների հոգևոր հիմքերի և պատմական ավանդույթների պահպանման, ինչպես նաև համայնքների միջև փոխգործակցության խորացման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031