Բաժիններ՝

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ։Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մանդելայի օրը, Հայաստանը՝ որպես Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի նոր անդամ, միանում է մյուսներին՝ քրեակատարողական համակարգերում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար։ Մանդելայի ժառանգությունը շարունակում է ոգեշնչել՝ բանտային մարդասիրական պայմանների և սոցիալական ներառման ուղղությամբ ավելի շատ գործողությունների համար», – նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ:

Մանդելայի ամենամյա միջազգային օրն ի պատիվ Նելսոն Մանդելայի ամեն տարի նշվում է նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ին։ Օրը ՄԱԿ-ի կողմից պաշոնապես հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերին։ 2010 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ը նշել է Մանդելայի առաջին միջազգային օրը։ Այլ խմբերը Մանդելայի օրը նշել են սկսած 2009 թվականի հուլիսի 18-ից։

ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները (Նելսոն Մանդելայի կանոնները) միաձայն ընդունվել են 2015թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և սահմանել բանտերի լավ կառավարման նվազագույն չափանիշները, այդ թվում՝ ապահովելու բանտարկյալների իրավունքները: Նելսոն Մանդելայի կանոնները ամբողջությամբ նոր չեն, այլ 1955թ․-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (ՆՍԿ) թարմացված տարբերակն են։ Կանոնները վերանայվել են ութ բովանդակային մասերում՝ արտացոլելու այն չափանիշները, որոնք հայտնվել են ուղղիչ հաստատությունների գործունեության տրամաբանության մեջ և մարդու իրավունքներում՝ 1955թ․-ից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս